Անհրաժեշտ է ստեղծել Ուկրաինայի հետ երկխոսությունը վերսկսելու պայմանները. Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրավիճակն Ուկրաինայում լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ Մինսկի գործընթացը վերսկսելու հարցում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Մինսկյան համաձայնությունները հիմա, թերևս, միակ բանն են, որոնց աջակցում են բոլորը, առանց բացառության՝ Ուկրաինան, Ռուսաստանը և Բելառուսը, ինչպես նաև ԵՄ-ն և ԱՄՆ-ն, ուստի հիմնական խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի Մինսկի գործընթացը վերսկսվի»,- ասել է Լավրովը:
ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ կիսում է Ուկրաինայում կատարվածի վերաբերյալ Մինսկի դիրքորոշումը:
«Մենք ցանկացել ենք, որպեսզի ընտրություններից հետո նոր հիմքի վրա վերսկսվի անմիջական երկխոսությունը, որի մեկնարկը տրվել էր այստեղ` Մինսկում»,- նշել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել