Ուկրաինան պատրաստվում է էլեկտրաէներգիա գնել Ռուսաստանից
Աշխարհ
Ուկրաինայի էներգետիկայի և ածխի արդյունաբերության նախարարությունն ուսումնասիրում է Ռուսաստանից էլեկտրաէներգիա գնելու հնարավորությունը: Այս մասին գրել է Корреспондент-ը`վկայակոչելով գերատեսչության ղեկավար Յուրի Պրոդանին:
«Մենք դիտարկում ենք նման հնարավորության նպատակահարմարությունը։ Եթե նման հանձնարարություն կա Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից, մենք պարտավոր ենք դա կատարել»,- նշել է Պրոդանը։
Նա պարզաբանել է, որ նախկինում էլեկտրաէներգիայի ներկրման վերաբերյալ բանակցությունները Ռուսաստանի հետ վարում էին մասնավոր ընկերությունները։ Այժմ նրանց կարող է միանալ պետական Укринтерэнерго ընկերությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու