Կրեմլը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամագրվելու երաշխիքներ է պահանջել
Աշխարհ
Ռուսաստանին «այն բանի 100-տոկոսանոց երաշխիքներ են անհրաժեշտ, որ ոչ մի երկիր չի մտածում, որ Ուկրաինան անդամագրվի ՆԱՏՕ-ին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է BBC News-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստանի հետ սահման դաշինքի աստիճանական առաջխաղացումը Մոսկվային ստիպեց «անհանգստանալ» և նախազգուշական լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: «Մենք ցանկանում ենք լսել, որ ՆԱՏՕ-ն կդադարեցնի Ռուսաստանի սահմաններին մոտենալը, որ ՆԱՏՕ-ն կդադարեցնի ուժերի հաշվեկշռի խախտման փորձերը: Բայց, ցավոք, մենք դա չենք լսում»,- մամուլի քարտուղարի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 17-ին գերմանական Bild թերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ ներկա փուլում հանրապետության համար վաղ է ՆԱՏՕ-ին անդամակցելը:
Պատասխանելով այն հարցին, թե կա արդյոք Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամագրվելու հեռանկար, նա ասել է. «Կա Եվրամիություն մտնելու հեռանկար: Եթե մենք նույնիսկ դիմեինք ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ապա դաշինքն ինքը դրան պատրաստ չէր լինի: Միայն այն դեպքում, երբ մենք բարեփոխումներ կիրականացնենք Ուկրաինայում և կհամապատասխանենք չափանիշներին, այդ ժամանակ մենք կկարողանանք հարցնել բնակչությանը՝ ցանկանում է նա արդյոք միանալ դաշինքին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու