ԼԺՀ-ի ղեկավարը Պորոշենկոյին մենամարտի է կանչել
Աշխարհ
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որտեղ նշված է, որ վերջինիս մենամարտի է կանչում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Եկեք հնագույն սլավոնական ղեկավարների և փառավոր կազակ ատամանների օրինակով մենամարտի դուրս գանք: Հաղթողը կթելադրի հակառակ կողմին իր պայմանները»,- գրել է ԼԺՀ-ի ղեկավարը:
Նշվում է, որ Պլոտնիցկին առաջարկել է Պորոշենկոյին ընտրել մենամարտն անցկացնելու վայրը, ինչպես նաև նրան զենքը ընտրելու հնարավորությունն է տվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու