«Ռուսաստանը պետք է մասնակցի «Իսլամական պետության» դեմ պայքարում». Չեխիայի նախագահ
Աշխարհ
Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին`հղում անելով Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին:
«Այդ վտանգը գոյություն է ունենալու մի քանի տասնամյակ: Դրա դեմ պայքարի համար անհրաժեշտ են գերտերությունների՝ ԵՄ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի միասնական գործողությունները: Եթե դա տեղի չունենա, ապա մեզ բոլորիս կսպառնա 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ողբերգության կրկնությունը»,-ասել է Զեմանը:
ԱՄՆ-ն սեպտեմբերի 23-ից մի շարք դաշնակից երկրների աջակցությամբ սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում գտնվող ԻՊ-ի դիրքերին, ինչպես նաև համանման գործողություններ են տեղի ունենում Իրաքի տարածքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու