«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չպետք է նորից վերապրեն սառը պատերազմի փորձը». Շահնազարով
Աշխարհ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չպետք է կրկին վերապրեն սառը պատերազմի փորձը: Ես չէի ցանկանա, որ մենք կրկին թույլ տանք այդ մեծ սխալը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին`հղում անելով ՌԴ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին:
«Ես ապրել եմ սառը պատերազմի տարիներին, հավատացե՛ք ինձ, դա այնքան էլ լավ փորձ չէ»,- ասել է Շահնազարովը Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը հանդիպման ժամանակ։
«Այժմ, երբ մենք գրեթե կանգնած ենք նոր սառը պատերազմի շեմին, ես հույս ունեմ, որ նման հանդիպումները կօգնեն մեզ հասկանալ միմյանց և կրկին թույլ չտալ այդ մեծ սխալը»,- նշել է կինոռեժիսորը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու