Հնդկաստանում 8 վերջույթով երեխա է ծնվել
Աշխարհ
Հնդկաստանի Բարույպուր քաղաքում 4 ոտքերով և 4 ձեռքերով տղա է ծնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, շատերի կարծիքով' նա համարվում է Բրահմա Ասծտո վերամարմնավորումը, որը նույնպես 8 վերջույթներով է հայտնի: Ծնողներին ուրախացրել է այն փաստը, որ իրենց երեխան հավելյալ վերջույթներ ունի: Նրանք երեխային անվանել են տղա-աստված: Ոստիկանությունն անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել, քանի որ հարյուրավոր մարդիկ փորձել են մտնել հիվանդանոց՝ տեսնելու նորածնին:
Ոչ բոլորին է ուրախացրել նման երեխայի ծնվելու փաստը: Շատերը խուճապի են մատնվել՝ համարելով, որ տղան խորհրդանշում է աշխարհի մոտալուտ վերջը:
Բժիշկների կարծիքով' լրացուցիչ վերջույթները երեխան ստացել է իր երկվորյակ եղբոր թերզարգածած սաղմից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու