Յացենյուկը համաձայնվել է Պորոշենկոյի կոալիցիոն առաջարկի պայմանների հետ
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Պորոշենկոյի կողմից առաջարկված կոալիցիոն համաձայնագիրը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
«Ես մանրամասն ուսումնասիրել եմ կոալիցիոն համաձայնագրի նախագիծը և հրապարակավ հայտարարում եմ, որ պատրաստ եմ ստորագրել համաձայնագրի վերջնական տարբերակը», - ասել է Յացենյուկը:
Կոալիցիայի շուրջ բանակցություններին մասնակցել են հինգ կուսակցությունների ներկայացուցիչները:
Նախկինում «Պյոտր Պորոշենկոյի Բլոկ» կուսակցությունը ներկայացրել է կոալիցիոն համաձայնագրի նախագիծը, որը փոխանցվել է «Ժողովրդական ճակատ» և «Ինքնօգնություն» կուսակցություններին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու