Ավտովթարի հետևանքով Չինաստանում մանկարպարտեզի 11 սան է զոհվել
Աշխարհ
Չինաստանի արևելքի Պենլայ քաղաքում (Շանդունի նահանգ) ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է տասներկու մարդ, այդ թվում՝ մանկարպարտեզի 11 սան, ևս երեք երեխա տուժել է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղի իշխանությունները:
Նախնական վարկածով՝ ավազ փոխադրող բեռնատարը շրջվել է և ճզմել լեփլեցուն միկրոավտոբուսը, որում եղել են մանկապարտեզի 14 սաներ: Ավտոբուսի վարորդը և երեք երեխաներ մահացել են տեղում, ևս ութ նախադպրոցականներ մահացել են հիվանդանոցում:
Ողբերգության պատճառների հետաքննությունը շարունակվում է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու