Էբոլա տենդից գրեթե 5,5 հազար մարդ է մահացել. ԱՀԿ
Աշխարհ
Էբոլա տենդի զոհերի թիվը նոյեմբերի 16-ի տվյալներով հասել է 5420-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած հաղորդագրությանը:
ԱՀԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ գրանցվել է տենդով վարակվելու ավելի քան 15 հազար դեպք: Վարակման և մահվան դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բարեգործական կազմակերպությունն անցած շաբաթ հայտարարել է Արևմտյան Աֆրիկայի երեք կենտրոններում Էբոլա վիրուսով վարակվածների բուժման նոր եղանակների կլինիկական փորձարկումների սկսվելու մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու