Մադուրոն նշել է նավթի «արդարացի» գինը
Աշխարհ
Նավթի արդարացի գինը բարելի դիմաց 100 դոլար է: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Venezolana de Television հեռուստաալիքի եթերում հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Նա նշել է, որ 100 դոլար գինը կապահովի նավթի արդյունահանման կայունությունը, քանի որ երաշխավորում է ներդրումների ներհոսքը նավթի բնագավառ: Ընդսմին Վենեսուելայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին: «Ամեն դեպքում մենք ձեռքներս ծալած չենք նստի և կաշխատենք, որպեսզի փոխհատուցենք այն միջոցները, որոնք մենք կորցնում ենք նավթի գների անկումից»,- հավելել է նա:
Ներկայում Վենեսուելան օրական արդյունահանում է 3 մլն բարել նավթ, որից 2,5 միլիոնը արտահանվում է: Այդ ցուցանիշով Վենեսուելան ՕՊԷՔ-ի շրջանակներում նավթի խոշորագույն արտահանողների հնգյակում է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու