Չինաստանում դանակով զինված տղամարդն սպանել է հիվանդանոցի վեց բուժքույրերի ու ևս մեկ աշխատակցի
Աշխարհ
Չինաստանի հյուսիս-արևելքի Բեյդայհե քաղաքում դանակով զինված տղամարդն սպանել է հիվանդանոցի վեց բուժքույրերի ու ևս մեկ աշխատակցի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի Սինհուա պետական լրատվական գործակալությանը:
Հարձակվողը ձերբակալված է, նրա արարքի դրդապատճառներն առայժմ պարզ չեն:
Վերջին ժամանակներս Չինաստանում մեծացել է բժշկական անձնակազմի վրա հարձակումների թիվը: Բուժաշխատողներն ավելի ու ավելի հաճախակի են սպառնալիքներ ստանում և դառնում բռնության զոհեր:
Չինաստանում բժիշկների մեծ մասն ստանում է ոչ բարձր աշխատավարձ, և նրանց հաճախ մեղադրում են այն բանում, որ նրանք անօրինականորեն մեծացնում են իրենց եկամուտները՝ կեղծ դեղորայք նշանակելով հիվանդներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու