«Մինսկի համաձայնությունները մնում են Դոնբասի իրադրության կարգավորման հիմնարար սկզբունքներ». Պորոշենկո
Աշխարհ
Կիևն ամեն ինչ կանի Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ ձեռքբերված Մինսկի համաձայնությունները կատարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ Քիշնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ամփոփելով Մոլդովայի ու Լեհաստանի նախագահներ Նիկոլայ Տիմոֆտիի և Բրոնիսլավ Կոմորովսկու հետ վարած բանակցությունների արդյունքները:
«Կիևը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի բոլոր կողմերը կատարեն Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունները»,-ասել է Ուկրաինայի ղեկավարը, ընդգծելով, որ Մինսկի պայմանավորվածությունները մնում են Դոնբասի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ:
Միաժամանակ Պորոշենկոն կրկնել է «Ռուսաստանի կողմից արտաքին ագրեսիայի» դրույթը:
«Պատերազմը կանգնեցնելու համար անհրաժեշտ է խստիվ կատարել պայմանավորվածությունները. կանգնեցնել ռազմական գործողությունները, փակել սահմանները, ազատ արձակել գերիներին, դադարեցնել սպառազինությունների մատակարարումներն ահաբեկիչներին, սկսել քաղաքական բանակցություններ, ինչպես նաև ազատ ընտրություններ անցկացնել Դոնեցի և Լուգանսկի մարզերում»,-ասել է Ուկրաինայի նախագահը, հաղորդել է ՏԱԱՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու