67-ամյա ճապոնուհուն կասկածում են իր մի քանի ամուսինների սպանության մեջ
Աշխարհ
Ճապոնացի ոստիկանները խուզարկություն են կատարել 67-ամյա այն կնոջ տանը, որին կասկածում են իր ամուսինների և կենակիցների սպանության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տիսակո Կակեհին նոյեմբերի 19-ին կալանավորվել է ցիանակալիումով իր վերջին ամուսնուն՝ Իսաոյին թունավորելու կասկածանքով: Այս թույնը հայտնաբերվել է նաև այն տղամարդու օրգանիզմում, որը 2012 թվականին մահացել էր Կակեհիի հետ հանդիպումների ոչ տևական շրջանից հետո:
Ըստ հաղորդումների՝ մահացել է ևս չորս տղամարդ, որոնք ամուսնացել կամ հանդիպել են Կակեհիի հետ: Ասում են, թե նա այդ բոլոր տղամարդկանցից ժառանգել է ավելի քան 800 հազար դոլար:
Տիսակո Կակեհին ինքը ժխտում է, որ սպանել է իր ամուսիններին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու