Իրաքը և Թուրքիան պայմանավորվել են ռազմական համագործակցության և տեղեկատվության փոխանակման շուրջ
Աշխարհ
Իրաքը և Թուրքիան պայմանավորվել են ռազմական համագործակցության և տեղեկատվության փոխանակման շուրջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը`վկայակոչելով Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի` իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած տեսակետը:
Թուրքիայի վարչապետը ժամանել է Իրաք երկօրյա այցով: Բաղդադում նա հանդիպել է իր իրաքցի գործընկերոջ հետ, ինչպես նաև հանրապետության նախագահ Ֆուադ Մաասումոմի հետ:
Ակնկալվում է նաև Թուրքիայի վարչապետի այցը Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք, որտեղ նա բանակցություններ կվարի ինքնավար մարզի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու