Բաղդադում վթարի է ենթարկվել Դավութօղլուի ավտոշարասյունը. կան տուժածներ
Աշխարհ
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում վթարի է ենթարկվել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ուղեկցող ավտոշարասյունը: Այս մասին հայտնել է թուրքական «Anadolu» գործակալությունը:
Վթարի հետևանքով տուժել է Դավութօղլուին սպասարկող անձնակազմի 2 աշխատակից:
Տուժածներին առաջին բուժօգնություն է տրամադրվել, ինչից հետո նրանք հոսպիտալացվել են և տեղափոխվել Բաղդադի Իբն Սինա հիվանդանոց:
Վթարի մեղավորը եղել է Դավութօղլուին ուղեկցող մեքենաներից մեկը, որի վարորդը կորցրել է կառավարումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու