Վրացի կալանավորները բունտ են կազմակերպել Աթենքի բանտում և փորձել են փախուստի դիմել
Աշխարհ
Աթենքի Կորիդալո բանտում կալանավորված վրացիները բունտ են կազմակերպել: Այս մասին գրել է Газета.Ru-ն`հղում անելով հունական Greek Reporter թերթին:
Հաղորդվել է, որ վեց վրացի կալանավորներ եղել են շենքի առաջին հարկում գտնվող կալանավայրի հիվանդանոցում: Նրանցից մեկի տատիկը փորձել է բանտ մտցնել մեծ քանակությամբ թմրանյութ, սակայն պահակախումբը հայտնաբերել է այն:
Դրանից հետո կալանավորները զանգվածային անկարգություններ են կազմակերպել, որին մասնակցել է ընդհանուր թվով 25 վրացի բանտարկյալ, որոնցից 6-ը փորձել են փախչել:
Արդյունքում՝ 3 բանտապահ վիրավորվել է:
Կարգուկանոնը հաջողվել է վերականգնել, երբ դեպքի վայր են ուղարկվել ահաբեկչության և ոստիկանության դեմ պայքարի ջոկատներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու