Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում հարյուրավոր կանայք առանց վերնազգեստի բողոքի ակցիա են կազմակերպել
Աշխարհ
Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության հարյուրավոր բնակչուհիներ առանց վերնազգեստի բողոքի ակցիա են իրականացրել` ընդդեմ բռնությունների: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել Զեմիո քաղաքում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք մինչև գոտկատեղը մերկացել են, որպեսզի անեծք դնեն բռնության հանցավորների վրա:
2013թ.-ի դեկտեմբերին Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում լայնամասշտաբ հակամարտություն էր սկսվել մուսուլմանական «Սելեկա» կազմակերպության ու քրիստոնեական «Անտի-բալաքի» միջև: Բախումների հետևանքով 2014թ.-ի ընթացքում զոհվել է ավելի քան 5000 մարդ, մոտ մեկ միլիոնը տեղահանվել է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու