NASA-ն հրապարակել է Յուպիտերի՝ սառցածածկ արբյանյակի նոր պատկերը
Աշխարհ
NASA-ի մասնագետներն ստեղծել են սառցածածկ Եվրոպայի՝ Յուպիտերի արբանյակի նոր բարձրորակ պատկերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AAA-ին:
Յուպիտերի լուսնի գունավոր խճանկարային պատկերն ստացվել էր տակավին 1990-ական թվականների վերջին՝ «Գալիլեո» տիեզերական ապարատի միջոցով: Արդի մեթոդներով պատկերի մշակումից հետո Եվրոպայի մեծ մասը կարելի է տեսնել բարձր լուծաչափով իրական գույնով:
Եվրոպան Յուպիտերի չորս խոշորագույն արբանյակներից մեկն է, չափերով փոքր է Լուսնից: Եվրոպայի մակերևույթը ծածկված է սառցի շերտով, մի խումբ գիտնականներ ենթադրում են, որ սառցակեղևի տակ գտնվում է հեղուկ օվկիանոս, որտեղ հնարավոր է կյանքի գոյությունը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու