Աֆղանստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 57-ի
Աշխարհ
Աֆղանստանի արևելյան շրջանում նոյեմբերի 23-ին կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 57-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հաղորդել է EFE գործակալությունը:
Ավելի վաղ նշվել էր 50 մարդու զոհվելու մասին: Բացի այդ, ևս 66 տուժածներ հոսպիտալացվել են:
Աֆղանստանի իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Պակտիկայի նահանգում վոլեյբոլի մրցաշարի ժամանակ: Դրան մասնակցում էին այդ նահանգի թիմերը: Մահապարտ ահաբեկիչը մոտեցել է հանդիսականների բազմությանը և գործի դրել պայթուցիկ սարքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու