Նարիշկինը վստահ է՝ Եվրասիական տնտեսական միությունը կընդլայնվի
Աշխարհ
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հուսով է, որ Եվրասիական տնտեսական միությունը, որը գործարկվելու է 2015 թվականի հունվարին կընդլայնվի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք տեսնում ենք՝ մյուս պետություններն ինչ հետաքրքրություն են դրսևորում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ: Եվ ես փստահ եմ, որ այն կընդլայնվի ու կամրապնդվի»,- ասել է նա Ղազախստանի մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Կաբիբուլլա Ջակուպովի հետ Աստանայում կայացած հանդիպմանը:
Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևն այն կարծիքին է, որ ԵՏՄ-ի ստեղծումը կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև համաշխարհային քաղաքականության տեսանկյունից: «Փաստորեն դա համարժեք պատասխան է արդի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, համաշխարհային տնտեսության ցնցումներին»,- ասել է նա Նարիշկինի հետ հանդիպմանը:
Պետդումայի խոսնակը հավելել է, որ Ղազախստանը, Ռուսաստանը և Բելառուսը եվրասիական ինտեգրացման լոկոմոտիվն են:
«Նոր էջ է բացվում: Հունվարի 1-ից մենք կապրենք արդեն Եվրասիական տնտեսական միությունում: Դա արդի համաշխարհային կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկն է»,- ընդգծել է Նարիշկինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու