Ռուսաստանում ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խումբ է ձերբակալվել
Ռուսաստան
Մոսկվայի մարզում ձերբակալվել է չորս ադրբեջանցուց բաղկացած հանցավոր խումբ: Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը` հղում անելով ռուսական ԶԼՄ-ներին:
Կալանավորվածները մեղադրվում են սպանության և կողոպուտի մեջ:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալները գործել են մոտ երկու տարի, և Մոսկվայի մարզում ավազակային հարձակումներ են իրականացրել առևտրային կազմակերպությունների գրասենյակների և մասնավոր տների վրա:
Բացի այդ, տվյալ խմբավորման անդամները կասկածվում են Ադրբեջանի քաղաքացի ներգաղթյալի սպանության և մեկ այլ հայրենակցից գումար շորթելու համար:
Ձերբակալվածները 30-34 տարեկան են:
Ռուսաստանի իրավապահ մարմինները հարուցել են քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ