Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Իտալիան կոռուպցիոն կասկածներ ունի ադրբեջանական TAP գազային նախագծում

Աշխարհ

Իտալիայում նոր խոչընդոտներ են ի հայտ եկել ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու համար անցկացվելիք Անդրադրիատիկ գազային խողովակաշարի (TAP) դեմ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է virtualaz.org լրատվական կայքը` հղում կատարելով իտալական ԶԼՄ-ներին:

Ադրբեջանական կայքը հայտնում է, որ Իտալիայի իրավապահ մարմինները կասկածներ ունեն, որ Միջերկրական ծովի ափերից ցամաք դուրս եկող գազատարի մինչև Մելանդունյո շրջան անցկացվելիք 8 կմ-ոց հատվածի համար հողային տարածքների առևտրում կոռուպցիա և խարդախություն է տեղի ունեցել: Արդյունքում Իտալիայի դատախազությունը և ֆինանսական ոստիկանությունն այդ առնչությամբ հետաքննություն են սկսել:

Միջերկրական ծովի ափերին գտնվող իտալական Սելանտո շրջանի բնակիչներն ավելի վաղ բողոք էին հայտնել, որ TAP խողովակաշարի անցկացումը վնաս է հասցնելու իրենց ձիթապտղի այգիներին և շրջակա միջավայրին և պահանջել էին այդ տարածքով գազատար չանցկացնել: TAP-ի դեմ այդ արշավը գլխավորել էր Իտալիայի խորհրդարանում 23 տոկոս պատգամավորներ ունեցող «Հինգ աստղ շարժում»-ը: Չնայած Իտալիայի կառավարությունը հաստատել էր TAP-ի նախագիծը, սակայն, դեռևս ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ չի սկսել իրագործել: Տեղի բնակիչները հայտարարել են, որ շարունակելու են նախագծի դեմ բողոքի ակցիաները: Այժմ էլ խողովակաշարի համար հողատարածքներ գնելու հետ կապված կոռուպցիոն կասկածներ են հայտ եկել:

Կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Իտալիայում TAP-ի շուրջ ստեղծված խնդիրների պատճառով «Շահդենիզ» կոնսորցիումը փոփոխություններ է մտցրել ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու ծրագրերում: Երեկ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի ոչ թե 2019 թվականին, ինչպես նախապես ծրագրվել էր, այլ 2020 թվականին:

Ադրբեջանական կայքը հայտնում է, որ TAP-ի շուրջ հետաքննությունը սկսել է Մելանդունյո նահանգի ֆինանսական ոստիկանության պետ Մացոտա Լեչեն: 46-ամյա Մացոտան փայլուն կարիերա ունի: 2004 թվականին նա գլխավորել է մաֆիայի դեմ պայքարող հետաքննչական վարչությունը և իտալական «Կոզա նոստրա»-ի դեմ մի շարք հաջող գործողություններ իրագործել:

Գնդապետ Լեչեն այդ գործողությունների շրջանակում ձերբակալել էր իտալական մաֆիայի մի շարք ճանաչված անդամների, նահանգային խորհրդի պատգամավորների և կալանք դրել նրանց ունեցվածքի վրա: Մաֆիայի դեմ վերջին գործողությունը նա անցկացրել է անցյալ տարի, որի ժամանակ ձերբակալել է «Տորնեսե» կլանի մաֆիոզ անդամ Լուիսո Վետրուգնոյին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված