Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստը բացվել է Եվրահանձնաժողովի անվստահության շուրջ հարցի քննարկմամբ
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստը բացվել է նոյեմբերի 24-ին, Ստրասբուրգում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Քառօրյա քննարկումների առաջին թեման Եվրոպական հանձնաժողովին (ԵՀ) անվստահություն հայտնելու հարցն էր:
Քննարկումներին մասնակցում է 27 եվրահանձնակատար և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Կազմալուծման մասին բանաձևը պետք է ստանա կրկնակի մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ քվեարկողների և պատգամավորների բացարձակ մեծամասնության երկու երրորդը, որն առնվազն 376 մարդ է կազմում: Հարցը քվեարկության կդրվի նոյեմբերի 27-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու