Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը վերածվել է սկանդալի
Աշխարհ
Վրաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումը, որն ընդհատվել էր վեց տարի առաջ, վերածվել է սկանդալի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Կոմերսանտ»-ին:
Թերթի տվյալներով՝ Վրաստանի Georgian Airways խոշորագույն փոխադրողն «Աերոֆլոտին» մեղադրել է Մոսկվա-Թբիլիսի երթուղում գնագցման մեջ և պահանջում է կարգավորողների միջամտությունը: Հարցեր կարող են ծագել նաև «Տրանսաերոյի» նկատմամբ, որն արդեն սկսել է երթուղու համար տոմսերի վաճառքը՝ չստանալով վրացական կողմի թույլտվությունը:
"Ъ"-ի աղբյուրների տվյալներով՝ դրա հետևանքով կա արդեն առաջիկա օրերին Ռուսաստանի ավիափոխադրողի թռիչքների կրճատման սպառնալիք: Ըստ "Ъ"-ի տվյալների Վրաստանի փոխադրողի չվերթի գինը վերջին օրերին կազմել է 14,5 հազար ռուբլի, իսկ «Աերոֆլոտինը»՝ մոտավորապես 9 հազար ռուբլի: Դրա հետևանքով նոյեմբերի 10-ից Վրաստանի ավիափոխադրողի չվերթերի ուղևորների թիվը կրճատվել է 60-70 տոկոսով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու