Էլդար Ռյազանովը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է
Ռուսաստան
Ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը, որը հոսպիտալացվել է նոյեմբերի 24-ին, գնահատվում է ծանր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Բուրդենկոյի անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատուում:
Նախօրյակին երեկոյան Ռյազանովին տեղափոխել են Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ: Առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Էլինա Նիկոլաևան հայտնել է, որ նրա վիճակը կայուն է:
«Ռյազանովը վերակենդանացման բաժանմունքում է: Այժմ նրա վիճակը ծանր է»,- ասել են ԳՀԻ-ի տեղեկատուում:
Էլդար Ռյազանովը ռուս և խորհրդային կինոռեժիսոր է, սցենարիստ, դերասան, մանկավարժ, հեռուստահաղորդավար, գրող, պոետ, դրամատուրգ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ: Այժմ Ռյազանովը 87 տարեկան է, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)