Ձերբակալվել է Սերբիայի ամենահարուստ գործարարներից մեկը
Աշխարհ
Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում նոյեմբերի 24-ի երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է Սերբիայի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ «Ֆարմակոմ» ընկերության սեփականատեր Միրոսլավ Բոգիչևիչին, որին կասկածում են պաշտոնեական դիրքի չարաշահման և 1,7 միլիարդ դինարից (15 միլիոն եվրոյից) ավելի գումարի մեքենայությունների մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել է Սերբիայի ներքին գործերի նախարարությունը, նա փորձում էր մեկնել երկրից: Բոգիչևիչի հետ մեկտեղ ձերբակալվել են Բելգրադի Առևտրային բանկի վարկային կոմիտեի ղեկավար Միոդրագ Սալաիան և բանկի ու ընկերության ևս չորս աշխատողներ:
Շահախարդախության հետևանքով Բելգրադի Առևտրային բանկը կրել է 15 միլիոն եվրոյի չափով վնասներ, իսկ «Ֆարմակոմ» ընկերությունը նույն գումարի չափով հարստացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու