Ամերիկացիների ավելի քան 50 տոկոսը հավանություն չի տալիս Օբամայի արտաքին քաղաքականությանը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությանը համաձայն չէ երկրի բնակչության 54 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել է CNN հեռուստաընկերությունը:
Ամերիկացիները, մասնավորապես, դժգոհ են այն բանից, թե Օբաման ինչպես է հակազդում ահաբեկչության սպառնալիքին: ԱՄՆ-ի բնակիչների մոտավորապես կեսն այն կարծիքին է, որ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Հարցվածների միայն շուրջ 60 տոկոսն է վստահ, որ ԱՄՆ-ին, ի վերջո, կհաջողվի հաղթանակի հասնել ԻՊ-ի զինյալների նկատմամբ:
Ամերիկացիների մեծամասնությունը նախկինի պես բացասաբար է վերաբերվում ԻՊ-ի դեմ պայքարելու համար Մերձավոր Արևելք ԱՄՆ-ի զինծառայողների ուղարկելու պլաններին: Սակայն հարցվածների 43 տոկոսը թույլ է տալիս նման հնարավորություն:
CNN-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 24-ին նախագահ Օբաման հայտարարել է Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի պաշտոնաթողության մասին: Ինչպես նշել է «Նյու Յորք թայմս» թերթը, նրա պաշտոնաթողությունը կարող է կապված լինել այն բանի հետ, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը գլուխ չի հանում ԻՊ-ին դիմակայելու խնդրից:
Հարցմանը, որն անցկացվել է նոյեմբերի 21-ից մինչև 23-ը, մասնակցել են ԱՄՆ-ի հազարից փոքր ինչ ավելի չափահաս բնակիչներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)