Ձյունը խնդիրներ է առաջացրել Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին
Վրաստան
Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի ուղղությամբ ձգվող ավտոմայրուղու Գուդաուր-Քոբի հատվածում երթևեկությունը սահմանափակված է նախօրյակին տեղացած առատ ձյան պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, նոյեմբերի 25-ին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Ճանապարհի Մցխեթ - Ստեփանծմինդա - Լարս հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը թույլատրելի է սոսկ սահքի դեմ հատուկ շղթաների առկայության դեպքում կամ, եթե ավտոմեքենաները երկու կամ ավելի կամրջակներով են:
«Տվյալ հատվածի 134 – 135-րդ կիլոմետրում (Դարիալի կիճ) արգելվում է ավտոտրանսպորտի կանգառումը: Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու