Կասկածելի ձերբակալություն Ադրբեջանի ՊՆ-ում
Աշխարհ
Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննչական վարչությունը ձերբակալել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մեհման Ամիրխան օղլու Սալիմովին (ծնվ.1955 թ.): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկակայոչելով APA լրատվական գործակալությունը, Մ. Սալիմովը մեղադրվում է «խոշոր չափերի գումար յուրացնելու» և «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեջ: Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է փաստը:
Մեհման Սալիմովը 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի քաղաքական և հասարակական հարցերով տեղակալի պաշտոնը: Չի նշվում, թե 15 տարի առաջ թույլ տված կասկածելի հանցագործությունների համար ձերբակալված Մ. Սալիմովն ինչ պաշտոն էր զբաղեցնում ներկայումս Ադրբեջանի ՊՆ համակարգում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու