Ուկրաինայում առաջարկում են 10 հազար դոլարով Ամանորը տոնել Յանուկովիչի նստավայրում
Աշխարհ
Ուկրաինայում կարելի է Ամանորը 10 հազար դոլարով նշել «Մեժիգորիեում»՝ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Վեստի» ինտերնետ-հրատարակությունը:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ Ուկրաինայի՝ երեկույթների կազմակերպման գործակալություններում պնդում են, որ գոյություն ունի Ուկրաինայի նախկին ղեկավարների նստավայրերում տոնական միջոցառումների անցկացման պահանջարկ:
Հրատարակությանը նաև հաջողվել է պարզել, որ Նոր տարին կարելի նշել նաև այն ուղղաթիռային հարթակում, որը նույնպես գտնվում է Յանուկովիչի նստավայրի տարածքում: «Բայց գինը կլինի 20 հազար դոլարից ոչ պակաս: Եթե հարկավոր լինի, ուղղաթիռից էլ կարելի կլինի Ձմեռ պապին իջեցնել»,- ասել է գործակալության կառավարիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու