Նարիշկինը առաջարկել է եվրոպացիներին ԱՄՆ-ին վտարել ՆԱՏՕ-ից
Աշխարհ
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը առաջարկել է եվրոպացիներին ԱՄՆ-ին վտարել ՆԱՏՕ-ից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ես ֆանտաստիկ առաջարկ ունեմ. կառաջարկեի եվրոպացի գործընկերներին վտարել ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից»,- ասել է քաղաքական գործիչը՝ ելույթ ունենալով «Եվրոպայում ճգնաժամը հաղթահարելու ուղիներ» թեմայով միջազգային «կլոր սեղանի» շրջանակում։
«Եվ ես վստահ եմ, որ դրանից հետո Եվրոպայում կայունության և անվտանգության մակարդակը բավականին արագ կվերադառնա անհրաժեշտ վիճակին»,- նշել է Նարիշկինը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու