Եգիպտոսում բնակելի շենքի փլուզումից 10 մարդ է զոհվել
Աշխարհ
Եգիպտոսի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Կահիրեում նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան շենք է փլվել, ինչի հետևանքով, նախնական տեղեկություններով, 10 մարդ է զոհվել, որոնցից 4-ը միևնույն ընտանիքի անդամներ են: Եվս 7 մարդ վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիս-արևելյան հատվածում Մատարիա թաղամասում: Փրկարարները փորձում են փլատակներից հանել մարդկանց մարմինները:
Նախնական տեղեկություններով' շենքի փլուզման պատճառը տներից մեկում գազի բալոնի պայթյունն է: Վնասվել են նաև հարևանությամբ գտնվող շենքերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու