«Իսլամական պետությունը» իր վաստակն է համարում Պենտագոնի ղեկավարի հրաժարականը
Աշխարհ
«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը շնորհավորել է Twitter-ում իր կողմնակիցներին Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի հրաժարականի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Rosbalt.ru-ն:
Իսլամիստները միկրոբլոգային ցանցում հեշթեգ են ստեղծել արաբերենով, որում ասվում է, որ «ԻՊ-ը տապալեց ամերիկյան ռազմական գերատեսչության ղեկավարին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի առաջնորդը որոշել է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին: Հեյգելի հեռանալը կապված է «Իսլամական պետության» ազդեցության տարածման հետ: Նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով` նոր ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարելու համար պահանջվում է նոր մոտեցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու