Ֆերգյուսոնի խնդիրներն արտացոլում են իրավիճակն ամբողջ երկրում. Օբամա
Աշխարհ
Ֆերգյուսոնի զանգվածային անկարգություններն արտացոլում են ԱՄՆ-ի համար ընդհանուր խնդիրն այն հարցի շուրջ, որ երկրի օրենքները միշտ չէ, որ միանման են գործում բոլորի համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Խնդիր կա ոչ միայն Ֆերգյուսոնում, դա ընդհանուր ամերիկյան խնդիր է»,- ասել է ԱՄՆ նախագահը Չիկագոյում ելույթի ժամանակ` նշելով, որ տրամադրությունների արմատները, որոնք արտահայտվում են Ֆերգյուսոնում, այն են, որ օրենքը ոչ միշտ է մարդկանց հանդեպ հավասար հիմունքներով կիրառվում։
«Դա իրականություն է, որը գոյություն ունի այս երկրում երկար ժամանակ»,- ասել է Օբաման:
Անկարգությունները Ֆերգյուսոնում սկսվել են այն բանից հետո, երբ Միսուրի նահանգի դատարանը հրաժարվել է պատասխանատվության ենթարկել սևամորթ դեռահասին գնդակահարած ոստիկանին:
Այդ որոշումը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)