Նիգերիայում երկու ուժգին պայթյունների զոհերի թիվը հասել է գրեթե 80-ի
Աշխարհ
Նիգերիայի հյուսիս-արևելքի Մայդուգուրի քաղաքի բազմամարդ շուկաներից մեկում իրականացված երկու ուժգին պայթյունների զոհերի թիվը հասել է 78-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան՝ հղում անելով բժշկական անձնակազմին:
Ավելի վաղ նշվել էր 45 զոհվածների մասին: Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել նոյեմբերի 25-ին կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, սակայն իշխանությունները կասկածում են, որ պայթյուններին մեղսակից է «Բոկո հարամ» խմբավորումը: Նշվում է, որ ահաբեկչական գործողությունն իրականացրել են կին-մահապարտներ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու