Սկսվել է «Բաշնեֆտ» ընկերությունը պետությանը հանձնելու գործընթացը
Աշխարհ
«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան սկսել է «Բաշնեֆտ» ձեռնարկության 71,62 տոկոս բաժնետոմսերի պետությանը հանձնելու գործընթացը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»`հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Հաշիվների բացման և բաժնետոմսերի փոխանցման ընթացակարգերը համաձայնեցված են: Բոլոր ընթացակարգերը պետք է իրականացվեն, հենց որ ուժի մեջ մտնի դատարանի որոշումը:
«Սիստեմայի» տնօրենների խորհուրդը որոշել է չբողոքարկել «Բաշնեֆտի» հանձնումը պետությանը:
Հիշեցնենք, որ այս ընկերության գործով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը և «Սիստեմա»-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը: Վերջինս մեղադրվում է նաև «Բաշնեֆտի» արժեթղթերի հափշտակման համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու