ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են զարգացնել ազգային արժույթներով հաշիվների վարումը
Աշխարհ
Ռուսաստանն ու Թուրքիան պատրաստվում են զարգացնել հաշիվների վարումն ազգային արժույթներով՝ հաղթահարելով առկա խոչընդոտները: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին`հղում անելով ռուս-թուրքական միջկառավարական նիստի արձանագրությունը:
Նիստի ընթացքում կողմերն ընդգծել են իրավաբանական և ենթակառուցվածքային սահմանափակումների բացակայությունը վճարումներն ազգային արժույթով իրականացնելու հարցում: Միևնույն ժամանակ, ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են աշխատանքներ իրականացնել երկու երկրների բիզնես հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արգելքները հաղթահարելու և հաշիվները ռուբլիով և լիրայով վարելու ուղղությամբ:
«Ֆինանսական և բանկային համագործակցության աշխատանքային խումբը՝ հաշվի առնելով առկա խոչընդոտները, կշարունակի աշխատել դրանք չեզոքացնելու և Թուրքիայի ու Ռուսաստանի ազգային արժույթներով հաշիվների ծավալները մեծացնելու ուղղությամբ»,- ասված է հանձնաժողովի արդյունքներն ամփոփող արձանագրության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու