ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են զարգացնել ազգային արտարժույթով հաշվարկների անցկացումը
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան պայմանավորվել են երկու երկրների բիզնես-միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքներ տանել ռուբլով և լիրայով հաշվարկներ անցկացնելու գործում խոչընդոտների վերացման ուղղությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ասվում է ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունում:
Նիստի ընթացքում կողմերը նշել են ազգային արտարժույթով վճարումներ անցկացնելու մեջ իրավաբանական և ենթակառուցվածքային սահմանափակումների բացակայությունը: Նրանք միաժամանակ պայմանավորվել են զարգացնել ազգային արտարժույթով հաշվարկների անցկացումը:
«Հաշվի առնելով բացահայտված խոչընդոտների մասին տեղեկատվությունը՝ ֆինանսական և բանկային համագործակցության գծով աշխատանքային խմբին հանձնարարվել է շարունակել դրանց վերացման և Ռուսաստանի ու Թուրքիայի ազգային արտարժույթներով հաշվարկների ծավալների մեծացումը խթանելու աշխատանքը», -ասվում է հանձնաժողովի նիստի արդյունքներով արձանագրության մեջ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել