Ռուսաստանում ներգաղթյալները 1,5 տարվա ընթացքում սկսել են կրկնակի քիչ կեղծել փաստաթղթերը
Աշխարհ
ՌԴ-ում ներգաղթյալների կեղծ փաստաթղթերի թիվը կրկնակի կրճատվել է` խախտումների համար մուտքը փակելու մեխանիզմի սահմանումից հետո: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Միգրացիոն դաշնային ծառայության պաշտոնյա Սերգեյ Տեմրյակովիչին:
Մեխանիզմը սկսել է գործել 2013թ. հունվարից, այդ ժամանակահատվածում դրան ենթարկվել է ավելի քան 1 մլն խախտում կատարած ներգաղթյալ։
«Ներգաղթյալների կեղծված միգրացիոն քարտերի քանակը կրճատվել է 47%-ով։ Այսօր մենք ունենք արտասահմանցի քաղաքացիների կենտրոնական բանկ, որն ունի 140 մլն գրառում»,- նշել է Տեմրյակովիչը։
Այդ բանկում պահվում է օտարերկրացիների մասին ամբողջ տեղեկությունը, այդ թվում՝ նրանց ստացած փաստաթղթերի կամ խախտումների մասին։ Համակարգն ավտոմատ կերպով փակում է օտարերկրացիների մուտքը, եթե նրանք նշված ժամկետներում չեն ստանում Ռուսաստանում մնալու թույլտվության պաշտոնական փաստաթղթեր։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու