Դոնեցկի մարզում ԵԱՀԿ պարեկային մեքենան ենթարկվել է գնդակոծության
Աշխարհ
ԵԱՀԿ պարեկային մեքենայի վրա նռնականետից և զենիթային համակարգից կրակ է բացվել: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
Ինչպես հաղորդվում է կազմակերպության կայքում' միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին, երբ երեք դիտորդ ուկրաինացի զինվորականների ուղեկցությամբ շարժվել է դեպի երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող մյուս անցակետը: Երբ դիտորդներից մեկը դուրս է եկել մեքենայից, հարավ-արևելքից կրակ է բացվել նռնականետից: Պայթյունը որոտացել է մեքենայից 150 մետր հեռավորությամբ:
«Երկու վայրկյան անց մի քանի կրակոց է հնչել 23 միլիմետրանոց հակաօդային ատրճանակից, որի փամփուշտները մեքենայից անցել են երկու կամ երեք մետր հեռավորությամբ»,- հաղորդել են ԵԱՀԿ-ից:
Առաքելության աշխատակիցներն ապահով վերադարձել են բազա: Թե ով է կրակ բացել նրանց ուղղությամբ, զեկույցում չի նշվում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու