Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

Թուրքիան փոքրամասնությունների հարցերը փորձում է լուծել թանգարան բացելով

Աշխարհ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի պատմությանն ու պատմական իրողություններին առերեսվելու ճանապարհը գտել է թանգարաններ կառուցելու միջոցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք սյունակագիր Ջելալ Բաշլանգըչը մի հոդված է հրապարակել թուրքական «T 24» կայքում, որտեղ ծաղրել է պետության քաղաքականությունը երկրի պատմության ցավոտ էջերի նկատմամբ:

«Այսուհետև մի անհանգստացեք լուծում պահանջող խնդիրների կամ անցյալից եկող վերքերի համար, որոնց հետ պետք է առերեսվեք: Արեք այն, ինչ անում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը. թանգարան սարքեք, փրկվեք: Սակայն չմոռանաք նաև մուտքը դարձնել անվճար»,- նման ծաղրող տողերով է սկսում իր հոդվածը թուրք սյունակագիրը:

Խոսելով ալևիների խնդրի մասին' նա հեգնական տոնով նշում է, որ կուսակցությունը, տեսնելով, որ մեկը մյուսի հետևից իրականացվող սեմինարները «չեն լուծում ալևիական հարցը», այս անգամ «դատարկ սեմինարից» ավելի ազդեցիկ ճանապարհ է գտել: Բաշլանգըչն այս առումով անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այցին Նևշեհիր և հայտարարությանը, որ այսուհետ Հաջը Բեքթաշի դամբարանից մուտքը թանգարան լինելու է անվճար: «Ալևիական հարցը լուծելու վճռականություն ցուցաբերող Դավութօղլուն» հավելել էր նաև, որ «Մադըմաք» հյուրանոցը, որտեղ տարիներ առաջ միտումնավոր բռնկած հրդեհից մի քանի տասնյակ ալևի էին մահացել, իրենք կարգի են բերել և առաջիկայում էլ ցանկանում են վերածել թանգարանի:

Թուրք հոդվածագիրը, խոսելով իր հերթին սպասող Հայկական հարցի կարգավորման մասին, հեգնում է, որ մեկ հայի (խմբ.-խոսքը Էթյեն Մահչուփյանի մասին է) խորհրդական դարձնելով հնարավոր չէ խնդիրը հաղթահարել, հետևաբար կարգավորման սկիզբը կարող է լինել «հայկական թանգարանը»: Իբրև թանգարանի տարածք հեղինակն առաջարկում է հայերից խլված և ուրիշներին նվիրաբերած «Սանասարյան հան»-ի շենքը: «Մի անտեսիր նաև թանգարանի ներսում «Թուրք 100 մեծերը» խորագրով ցուցադրություն կազմակերպել, որտեղ կներառես նաև Թալեաթ փաշայի, Էնվեր փաշայի, Բեհաեդդին Շաքիրի նման անձանց»,- ծաղրել է Բաշլանգըչը:

Նա նշում է, որ իշխող կուսակցությունը գտել է լուծելու կամ առերեսվելու ցանկացած խնդրի լուծման ճանապարհը' դրա ի հայտ գալուն պես. այն զայրույթից հարցերը դնում է թանգարան: «Հին Թուրքիայում իշխանությունը խնդիրները սառնարան էր դնում, նոր Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դրանք դնում է թանգարան»,- փաստել է Բաշլանգըչը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված