Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին Ռուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածին Իրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազը Uber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համար Մերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակում Կալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերը Առողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) 

ՄԱԿ-ը երեխաների ամուսնությունների դեմ համատեղ պայքարի կոչ է անում

Աշխարհ

Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը նոյեմբերի 25-ին մեկնարկած «16 օրյա ակտիվիզմ ընդդեմ սեռական և գենդերային բռնության» քարոզարշավի թեմա ընտրել է «Պաշտպանելով իրավունքները և պահպանելով մանկությունը. աշխատենք միասին երեխաների ամուսնության դեմ»: Չնայած երեխաների ամուսնության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ձեռք բերելը հեշտ չէ, քանի որ ստույգ տեղեկատվությունը բացակայում է, այնուամենայնիվ, նախնական տվյալների համաձայն ամուսնացող անչափահաս երեխաների թիվը մեծ է. ամեն տարի մոտ 15 միլիոն 18 տարեկանից ցածր տարիքի աղջիկ ամուսնանում է: Քարոզարշավը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը: «Արմենպրես»-ը ներկայացնում է այդ առիթով Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեշի տարածած հայտարարությունը: «Երեխաների ամուսնություն իրականացվում է շատ երկրներում, որտեղ ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը առկա է, մասնավորապես Ասիայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում: Որոշ տեղահանված անձինք կրել են երեխաների ամուսնության փորձն իրենց վրա նախքան իրենց բնակավայրերից փախչելը: Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Այլք կարծում են, որ նրանք գոյություն ունեցող ճնշման և անվտանգության պատճառով քիչ հնարավորություններ ունեն և այդ իսկ պատճառով ամուսնությունը դիտարակվում է որպես երեխաների պաշտպանության և տնտեսական ծանր կացության թեթևացման միջոց:

Վաղ տարիքում ամուսնանալը ցավագին ազդեցություն է ունենում երեխայի կյանքում: Իհարկե, տղաների շրջանում նույնպես լինում են վաղ ամուսնություններ, երբ նրանք ստիպված են լինում թողնել ուսումը և ընտանիքի բեռն վերցնել ուսերին, բայց խնդրի հետ մեծամասամբ բախվում են աղջիկները: 18 տարեկանից ցածր աղջիկները ոչ ֆիզիկապես, ոչ էլ բարոյապես պատրաստ չեն կին կամ մայր դառնալու: Նրանք առավել խոցելի են տնային բռնության կամ սեռական և գենդերային բռնության ենթարկվելու առումով, հատկապես եթե ամուսինը մեծահասակ մարդ է:

Ամուսնացած աղջիկներին հաճախ արգելում են գնալ դպրոց. նրանց ընտանիքի անդամները սկսում են չտեսնել դպրոցի օգտավետությունը նրանց ամուսնությունից անմիջապես հետո: Այդպիսով, ամուսնացած աղջիկները ոչ միայն զրկվում են դպրոց հաճախելու և ընկերների հետ շփվելու հնարավորություննից, այլ նաև առավել կախված են դառնում իրենց ամուսիններից, ովքեր շահագործում են նրանց և սահմանափակում ապագա հնարավորությունները:

Անչափահաս աղջիկները, ովքեր հղիանում են, մայրական մահացության առավել ռիսկի տակ են հայտնվում, ինչպես նաև այլ բարդությունների առջև են կանգնում հղիության և ծննդաբերության ժամանակ: Իրենք հենց երեխա լինելով և գիտելիք ու փորձ չունենալու պատճառով այդ աղջիկները հաճախ ի վիճակի չեն լինում պատշաճ խնամելու և դաստիարակելու իրենց երեխաներին, խոցելի դարձնելով նրանց հիվանդությունների հանդեպ: Սովորաբար երեխաների ամուսնությունը չի գրանցվում օրինական ճանապարհով. դա դժվարություն է առաջացնում նրանց ծննդի գրանցման գործընթացում, ինչպես նաև լրացուցիչ ռիսկեր և խնդիրներ առաջացնում:

Ողջ աշխարհում գոյություն ունեցող ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակները 16 օրյա քարոզարշավի առթիվ հավաքել են երեխաներից նկարներ և պատմություններ, որոնք պատկերում են երեխաների ամուսնության վերաբերյալ իրենց կարծիքները, վախերը և փորձը: Ուղերձի ճնշող մեծամասնությունն արտահայտում էր այն, որ երեխաները չեն ցանկանում ամուսնանալ, նրանք ուզում են վայելել իրենց մանկությունը, շարունակել դպրոց հաճախել, և բացի այդ նրանք վախենում են ոտնձգությունների ենթարկվելուց: Նշված պատմությունների և նկարների կազմը քարոզարշավի ընթացքում կցուցադրվի Գլխամասային գրասենյակում:

Ես տպավորված եմ նրանից, թե ինչպիսի ոգևորվածությամբ է ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակազմն ընդգրկվել այդ կարևոր քարոզարշավում, բացի այդ ես հավանություն եմ տալիս գործունեության այն լայն շրջանակին, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակն այդ առանցքային հիմնահարցի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ երեխաների ամուսնության փաստն արդեն իսկ արմատավորված փորձ է, ՄԱԿ ՓԳՀ-ն իրազեկվածության մակարդակը գոյություն ունեցող ռիսկերի մասին բարձրացնելու, ինչպես նաև դպրոցներում երեխաների սովորելու անհրաժեշտության և ամուսնությունը հետաձգելու համար պետք է շարունակի իր աշխատանքը սերտորեն համագործակցելով համայնքների, համայնքային ղեկավարների, առողջապահության և կրթության ոլորտների աշխատակազմերի հետ:

Մենք պետք է ջատագով լինենք կառավարության հետ համատեղ, որպեսզի օրենքով արգելվի երեխաների ամուսնությունը: Երեխաների ամուսնությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է կազմակերպել մասնագիտական ուսուցման և հմտությունների դասընթացներ, ինչպես նաև եկամուտների ձևավորման միջոցառումներ իրենց ընտանիքների համար: Ի շնորհիվ սեռական և գենդերային պատկանելիությամբ պայմանավորված բռնության և ուժերի հարաբերության միջև եղած կապի, կանանց հզորացումը կարևոր միջոցառում է համարվում աղջիկների իրավունքները պաշտպանելու համար: Վաղ տարիքում ամուսնացած աղջիկներին աջակցություն տրամադրելը նույնպես առանցքային է համարվում:

Երեխաների ամուսնությունը խախտում է իրավունքները և մերժում հնարավորությունները: Ի լրումն երեխաների ամուսնության ռիսկի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն, ես մեծապես խրախուսում եմ ողջ աշխատակազմին օգտագործել «16-օրյա ակտիվիվիզմ» քարոզարշավը համայնքների հետ սերտորեն համագործակցելու համար: Այն հնարավորություն կտա պաշտպանելու աղջիկների իրավունքները և խթանել նրանց կրթություն ստանալու իրավունքը, և արդյունքում նրանց առավել վառ ապագայի հնարավորություն տալ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասինՌուսաստանը շարունակում է հարվածներն Ուկրաինայի էներգետիկ հատվածինԻրանի իշխանությունները բնակչությանը կոչ են արել խնայել գազըUber-ը հայտնել է օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասինՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստըՀոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄերց․ Եվրոպայի անվտանգության համակարգն արդեն գոյություն ունի ՆԱՏՕ-ի շրջանակումԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱռողջ մարդուն ինչո՞ւ տարաք վատ պայմաններով պահեցիք Նուբարաշենում, հետո դիակը հանձնեցիք ընտանիքին (տեսանյութ) Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրության նախաբանից՝ մենք սահուն վըլայեթացման ենք գնալու. ՇարմազանովՀայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս ԿարլսենինԹուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրելՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԴագաղներով իշխանության եկածները հուզվում են․ ՍուրենյանցՀունգարիայի վարչապետ Մադյարի նախկին կինը նրան մեղադրել է շանտաժի և ընտանեկան բռնության մեջՄոսկվայում Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցություններում եվրոպացիների մասնակցության հարցը չի քննարկվելԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան80 տարի անց բացվում է ստորգետնյա ռազմական կենտրոնըՓաշինյանը չմիացավ Մակրոնի հակառուսական հռչակագրին․ Մոսկվայում պայթյուն, Կրեմլի պահանջը ՆԱՏՕ-իցՈջիլներ՝ խցերում, մահվան մթնոլորտ՝ Նուբարաշենում․ ի՞նչ է կատարվում բանտի պատերի ներսում (տեսանյութ) 3.3 մլրդ դրամի ներդրում, 35 տեսակի վարդ․ Գևորգ Պապոյանն այցելել է ջերմատնային տնտեսություն Համացանցը կործանո՞ւմ է երեխաներին․ թմրանյութեր, և վտանգավոր խաղեր․ ո՞ւր է նայում պետությունըՎաղ թե ուշ Իրանն ինքը կցանկանա գործարք կնքել. ԲեսենթԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՀՀ ՊՆ պատվիրակությունն Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի համաժողովին513 միլիոն ռուբլի արժողությամբ բանանը՝ ՄոսկվայումՀայաստան-Թուրքիա սահմանին երկաթուղու շինաշխատանքներ. Լրտեսություն, հարձակումներ ու նոր լարվածությունՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության հարցերՉինաստանը ավելի քան 100 ռազմանավ է դուրս բերել Թայվանի դեմ․ բացահայտվել են գաղտնի զորավարժություններըԳվինեայի ճգնաժամից հետո Բուրկինա Ֆասոն հայրենադարձրել է ավելի քան 45 հազար մարդուԱբու Դաբիի միջադեպից հետո Դվալիշվիլին ազատ է արձակվել․ RAF-ը հայտնել է նրա վերադարձի մասինՍահմանների բացում և վիզաների ազատականացում․ քննարկում՝ Գերմանիայի դեսպանի հետԳևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըԱվտոբուսի և բեռնատարի բախում Հնդկաստանում․ առնվազն 23 զոհԿիբերհարձակում Գերմանիայի ռազմական անօդաչուների արտադրողի դեմ․ բանակը դադարեցրել էր դրանց թռիչքներըՎարչապետը փորձագետներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական զարգացումները Շաքիի միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է․ նյութերն ուղարկվել են դատախազինՖինլանդիան մերժում է ՆԱՏՕ-ից դուրս գալու քննարկումը․ Պեսկովը հերքում է պահանջըՄերցի ուղերձը Թրամփին՝ առանց անակնկալների․ առջևում Պուտինի հետ հանդիպումն էԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Սպիտակում ՔՊ-ի թեկնածուի գրանցումը վիճարկվում է․ հանձնաժողովը դիմում է դատարանԲրուքլինում բնակելի շենքի փլուզման հետևանքով երկու երեխա է մահացելՂարիբյանի գոլը փրկեց մերոնց․ Հայաստան–Կիպրոս՝ 1։1«Չէի կարողանում շարժվել»․ Սիները պատմել է ծնկի վնասվածքի մասինԶիդանի առաջին պարտությունը․ Իտալիան 3։1 հաշվով հաղթեց ՖրանսիայինՔեյնը պատմություն կերտեց․ ռեկորդային 126-րդ խաղն ու Անգլիայի հաղթական գոլըNBA-ի պատմության մեջ առաջինը․ 52 միավոր, 11 արդյունավետ փոխանցում ու զրո կորուստ
Ամենադիտված