Ճապոնիայում Ասո հրաբխի ժայթքման պատճառով խախտվել է օդային հաղորդակցությունը
Աշխարհ
Ճապոնիայի խոշորագույն գործող հրաբխի՝ Ասոյի ժայթքման պատճառով խախտվել է օդային հաղորդակցությունը երկրի Կյուսյու հարավային կղզում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շուրջ 40 ներքին ավիաչվերթ չեղյալ է հայտարարվել այն սպառնալիքի պատճառով, որն ինքնաթիռների համար ստեղծում է խառնարանից բարձրացող թանձր մոխրի սյունը:
Տեղի իշխանությունները հրաբխի մերձակա շրջանը հայտարարել են արգվելված գոտի: Ասոյի շրջակայքը ցնցում են երկրաշարժերը, իսկ նրա խառնարանից արտանետվող շիկացած մոխիրը տարածվել է ավելի քան 30 կիլոմետր:
Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկն է: Դրա բարձրությունը 1592 մետր է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու