Մերկելը որոշել է հրաժարվել Ռուսաստանի հետ «Արևելյան քաղաքականությունից». The Guardian
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ վերջին կտրուկ հայտարարությունները, որոնք վերաբերում են Ուկրաինայի հարցում ռուսական դիրքորոշմանը, կարող են վկայել այն մասին, որ Գերմանիան հրաժարվում է իր «արևելյան քաղաքականությունից» և այն, որ էական փոփոխություններ կլինեն ամբողջ եվրոպական աշխարհաքաղաքականության մեջ: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով The Guardian-ին:
Գերմանիան մի քանի տասնամյակ է, ինչ հետևում է «արևելյան քաղաքականության» իր կուրսին, և դրա փոփոխությունը կարող է մեծագույն ազդեցություն ունենալ Եվրոպայի արտաքին քաղաքականության վրա:
Եթե դա տեղի ունենա, ապա Գերմանիայում Ռուսաստանի կողմնակիցներն ահռելի ճնշման տակ կհայտնվեն, իսկ եվրոպական բոլոր երկրներն ուշադիր կհետևեն ոչ միայն այն բանին, թե ինչպես են փոխվում ռուս-գերմանական, այլև գերմանա-ամերիկյան հարաբերությունները»,- ասվում է հոդվածում:
Նախօրեին Մերկելը Սիդնեյում հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն անխուսափելի են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու