ԴԺՀ-ն աշխարհազորայիններին բուժման կուղարկի Աբխազիա
Աշխարհ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները պայմանավորվել են աշխարհազորայիններին Աբխազիայի Հանրապետություն ուղարկել բուժման նպատակով: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ԴԺՀ-ի ԱԳ նախարար Ալեքսանդր Կոֆմանին:
Նաև ԴԺՀ-ն մարդասիրական օգնություն կստանա Աբխազիայից:
«Բանակցություններ անցկացրեցինք, պայմանավորվեցինք Աբխազիայից հումանիտար օգնության մատակարարումների և մեր աշխարհազորայիններին Աբխազիա բուժման ուղարկելու շուրջ»,- նշել է Կոֆմանը:
Հանրապետությունները նաև բանակցություններ են վարում Աբխազիայի կողմից ճանաչման հարցով: «Այդ ճանաչումը սարերի հետևում չէ: Մոտ ապագայկում ԴԺՀ-ի պատվիրակությունը կայցելի Հարավային Օսիա և Աբխազիա: Մենք ցանկանում ենք անդամակցել չճանաչված պետությունների միությանը, նպաստել դրա ընդլայնմանն ու ուժեղացմանը»,- ասել է Կոֆմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու