«Վրաստանը ղեկավարվում է մեկ մարդու կամքով». Իրակլի Ալասանիա
Աշխարհ
Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիայի կարծիքով` պետական հարցերի որոշումը կախված է մեկ մարդու կամքից, այդ պատճառով էլ երկարաձգվում է ցանկացած հարցի լուծում: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը:
Ինչպես նշել է Ալասանիան, այդկերպ, «եթե այս կամ այն հարցի լուծման համար անհրաժեշտ է 5 րոպե կամ մեկ ամիս, գործընթացը տևում է երկու ամիս»։
«Վերջին իրադարձությունների հետ կապված շատ պարզ արտահայտվեց, թե նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որքանով է տեղյակ մանրամասներից, որոնց մասին նույնիսկ դատախազությունը չի խոսում այդպես խորացված։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ երկիրը ղեկավարվում է մեկ մարդու կամքով, այլ ոչ թե ինստիտուտներով և օրենքներով։ Երբ իշխանությունում չկա ինքնուրույն որոշումներ կայացնող վարչապետ, երբ նա պարտավոր է բոլոր հարցերը համաձայնեցնել կոնկրետ մարդու հետ, ապա դա ստեղծում է վակուում, ինչը վնասում է մեր երկրին»,- հայտարարել է Ալասանիան։
Ալասանիան նաև անդրադարձել է Արդարադատության նախարարի` իր թիմակցի հրաժարական տալու և կուսակցությանը միանալու մերժմանը: Նա դա կոչել է կյանքի ամենաուժեղ հիասթափություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու