Վրացիները, թունել փորելով, Գերմանիայում ոսկերչական խանութ են կողոպտել
Աշխարհ
Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի վեց քաղաքացիների՝ Քյոլնում ոսկերչական խանութի կողոպտման մեղադրանքով, ուր նրանք ներթափանցել են թունելի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հաղորդել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ չարագործները ոսկերչական խանութից տարել են մինչև 6 կիլոգրամ քաշով ոսկե իրեր: Նրանք այնտեղ են մտել թունելով, որը փորել էին հարևան շենքից մինչև խանութի նկուղը: Գողոնի արժեքը կազմել է 100 հազար եվրո:
Ըստ որում ոսկերչական խանութը կողոպտել է հաջողվել սոսկ երկրորդ փորձից: Առաջին անգամ նրանք փորձել էին խանութ սողոսկել տանիքից, բայց ապարդյուն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու