Ուկրաինայի Գերագույն ռադան նոր խոսնակ է ընտրել
Աշխարհ
Ուկրաինայի նորընտիր Գերագույն ռադան նոր խոսնակ է ընտրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի բլոկի ներկայացուցիչ Վլադիմիր Գրոյսմանին: Այս մասին հայտնել է Обозреватель-ը։
Այդ որոշման օգտին քվեարկել է 359 պատգամավոր։ Ընդդիմադիր դաշինքից նրա թեկնածությունն աջակցել է միայն Եֆիմ Զվյագիլսկին։
Գրոյսմանի թեկնածությունը ներկայացրել էր Պորոշենկոյի խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն։
Գրոյսմանը իր ելույթում նշել է, որ պատգամավորները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի փոխեն համակարգը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու