Նաոմի Քեմփբելը հագուստի սպառավաճառք է կազմակերպել Էբոլայի դեմ պայքարելու համար
Աշխարհ
Բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելը Լոնդոնում բարեգործական խանութ է բացել, որտեղ վաճառվելու են հայտնի դիզայներների, ինչպես նաև հայտնիների զգեստապահարանի իրերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Agencce France-Presse-ին: Հագուստի և աքսեսուարների վաճառքից ստացված միջոցները կօգտագործվեն ուշադրությունը է բոլա տենդի դեմ պայքարելու վրա դարձնելու նպատակով:
Fashion for Relief խանութը կաշխատի մեկ շաբաթ: «Անհրաժեշտ է, որ մարդիկ ավելի իրազեկված լինեն Էբոլա տենդի և հիվանդության կանխարգելման մեթոդների մասին: Այդ գիտելիքները մեծ նշանակություն ունեն վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու համար»,- հայտարարել է Քեմփբելը խանութի բացումից առաջ:
Ապրանքների թվում ներկայացված են Քեմբելի զգեստները, կոշիկները և զգեստապահարանի այլ իրեր, դրանցից մի քանիսը ստացվել են նորաձևության հայտնի տներից: Իրենց հագուստները նվիրաբերել են նաև մոդել Քեյթ Մոսը և դիզայներ Ստելա Մաքարթնին, նշում է The Daily Mail-ը: Սպասվում է, որ հավաքածուն կհամալրվի ամեն օր: «Մենք հուսով ենք, որ Fashion for Relief-ին կհաջողվի հավաքել այնքան անհրաժեշտ միջոցները՝ մատչելի գներով վվաճառելով հիանալի ապրանքներ»,- նշել է Քեմփբելը:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին բրիտանացի մոդելը միացել է WakeUpCall («Զարթուցիչ») ֆլեշմոբին, որը նպատակ ուներ միջոցներ հավաքել Սիրիայի փախստական երեխաների համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու